ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՐԱԶԴԱՆԻ N 14 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 12, 2016

 

         Բարի գալուստ Հրազդանի  N 14 հիմնական դպրոցի կայք:

    Հույսով եմ, որ այստեղ  կգտնեք դպրոցի մասին շատ ինֆորմացիա, կտեղեկանաք մեր առօրյային ու դպրոցի անցուդարձին:

    Մեր նպատակը հարուստ գիտելիքներով զինված, բարեկիրթ ու հայրենասեր աշակերտներ դաստիարակելն է: Դրան հասնելու համար շատ ենք կարևորում մեր համագործակցությունը ծնողների ու հասարակական լայն շերտերի հետ:

    Մենք որդեգրել ենք դպրոցի ղեկավարման դեմոկրատական սկզբունքը: Դպրոցում բոլոր որոշումները կայացվում են բացախոսության և տարատեսակ քննարկումների արդյունքում: Մեզ համար կարևոր են ոչ միայն մեր մանկավարժների, այլև ծնողների ու աշակերտների կարծիքները: Շնորհակալ կլինենք ցանկացած առաջարկության համար և՛ դպրոցի կայքի, և՛ դպրոցի առօրյա գործունեության վերաբերյալ: Ինչպես տնօրինությունը, այնպես էլ բոլոր մանկավարժները միշտ հասանելի են, իսկ դպրոցի դռները՝ միշտ բաց մեր ծնողների ու հյուրերի առջև:

    Դպրոցը ապագա զինվորի, ակտիվ քաղաքացու և հասուն մտավորականի դարբնոցն է: Ուստի եկեք այսօր արդյունավետ աշխատենք հանուն վաղվա օրվա, հանուն մեր երեխաների ապագայի:

              Հարգանքներով՝ դպրոցի տնօրեն Անդրանիկ Բավեյան